National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.07.2016
Հայտարարություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին.

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ

Թափուր պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, տնտեսության կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության եւ իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակայնության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն եւ տիրապետում է հայերենին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հետեւյալ փաստաթղթերը`

1. Դիմում` համաձայն սահմանված ձեւի

2. Անձնագրի պատճենը

3. Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը

4. Ինքնակենսագրություն (մանրամասն)

5. Աշխատանքային գրքույկի պատճենը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված (վավերացված) տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

6. Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)

7. 2 լուսանկար` 3x4

8. Երկու երաշխավորագիր` զանգվածային լրատվության եւ հեռահաղորդակցության բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր կարող է տալ նաեւ Հանրային խորհուրդը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 1-ը օգոստոսի 2016թ.: Մրցույթը կանցկացվի 2016թ. օգոստոսի 22-ին, ժամը 1200-ին Ազգային ժողովի շենքում` Երեւան, Մ.Բաղրամյան 19 հասցեում:

Թեստավորման համար անհրաժեշտ հարցաշարերը կարող եք տեսնել հղումով:  

Անհրաժեշտության դեպքում հարցաշարերը կարող են տրամադրվել նաեւ թղթային կրիչով:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ Ազգային ժողովի նախագահի 13 հոկտեմբերի 2009 թվականի ՆՈ-006-Ն որոշումը հրապարակված է «Հայաստանի Հանրապետության Պաշտոնական տեղեկագրում» 16 հոկտեմբերի 2009թ. թիվ 52:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.30-ից մինչեւ 12 .30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ք.Երեւան, Մ. Բաղրամյան 19, հեռ. (011) 513-373:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am